Տիեզերական եւ Լուսնի հետ կապված խնդիրներից մինչեւ միջզգային ծովային խնդիրներ՝ Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարագային հարցերն այսօր շատ ավելի գլոբալ էին:
Վերջում պարզվեց, որ առաջիկա քառօրյայում եթե վավերացվեն համապատասխան կոնվենցիաները, կկարողանանք տիեզերք մարդ ուղարկել, նաեւ Լուսնի վրա փրկարար գործողություններ իրականացնել, էլ չենք խոսում միջազգային ծովերում եւ օվկիանոսներում սեփական նավատորմ ունենալու հեռանկարային հնարավորությունների մասին:
Այս բոլոր հարցերը կհայտնվեն վաղը մեկնարկող ԱԺ-ի քառօրյայի օրակարգում: