Եվրոպայում հյուր գնալիս՝ տանտերը հարցնում է՝ թե՞յ կխմեք, թե՞ սուրճ։ Կենտրոնական Ասիայում կհարցնեն՝ ինչպիսի՞ թեյ կխմեք՝ սեւ, թե՞ կանաչ։ Հայաստանում հարցնում են՝ սուրճը դառը՞, թե՞ քաղցր լինի։ Հայաստանյան այս կարծրատիպն է քանդում Կարապի լճի մոտ բացված Թեյի եւ սուրճի փառատոնը։
Փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 20-21- ին, եւ ցանկացողները կարող են Կարապի լճի ափին ծանոթանալ Հայաստանում ներկայացված հայտնի ընկերությունների արտադրանքին, ինչպես նաեւ հայկական խոտաբույսերով թեյերին։
Իհարկե՝ թեյն ու սուրճը ոչ թե եւ ոչ այնքան ըմպելիք է, որքան քաղցրեղենի սեղան գցելու առիթ է։
Եթե ժամանակին Հայաստանում ընդունված էր մատուցել սեւ սուրճ կամ տաք թեյ, ապա վերջին տասնամյակներում հայերս սկսել ենք հաճախ վայելել սառը սուրճն ու թեյը,
նաեւ թարմ մրգերից պատրաստված թեյը։
Ցուցահանդեսի մթնոլորտը վառ գույներով գալիս է լրացնելու աշնանային գունեղ երեւանյանը պատկերը։
Երեւանյան փառատոները աստիճանաբար դառնում են մայրաքաղաքի անբաժանելի մասը, որոնք իրենց շուրջն են հավաքում երեւանցիներին եւ հյուրերին՝ ստեղծելով քաղաքյին բոլորովին նոր մշակույթ,
նաեւ՝ ընկերներով…
… ու ընկերուհիներով հավաքվելու տաք կամ սառը ըմպելիքի շուրջը
Կարապի լճի ափին անցկացվող տարաբնույթ միջոցառումները եւս մեկ առիթ են՝ հիանալու երեւանյան այս գեղեցիկ անկյունով, երեւանցիներով, քաղաքի հյուրերով եւ… մեր մայրաքաղաքով։