Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում դպրոց չկա

$
0
0

Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղը 87 տարվա պատմության մեջ երբևէ դպրոց չի ունեցել:  Վտանգն աչքերի առջև երեխաները  ոտքով,  նույնիսկ ցուրտ ձմռանը,  գրեթե մեկ ժամյա ճանապարհ են կտրում ՝ հարևան Վանևան գյուղի դպրոց հասնելու համար:

Տորֆավանի գհամայնքապետարանը չի լուծում տեղափոխման խնդիրը: Գյուղում չկա նաև մանկապարտեզ, սակայն խնդրի լուծումը գտնվել է հասարակական կազմակերպության միջոցով, իսկ դպրոց այդպես էլ չի կառուցվելու:

Գեղարքունիքի մարզի  Վարդենիսի տարածքի Տորֆավան գյուղը հիմնադրման օրվանից դպրոց չի ունեցել: 1930 թվականից մինչև 1988 թվականը Տորֆավանում ապրել են ադրբեջանցիներ, որից հետո բնակավայրում վերաբնակվել են ադրբեջանից բռնագաղթած հայերը: Համայնքում  կա 135 տնտեսություն: Գյուղի երեխաները հաճախում են հարևան գյուղի՝ Վանևանի,  դպրոց:  Ճանապարհը նրանք ամեն օր անցնում են ոտքով, նույնիսկ  6 տարեկան առաջին դասարանցիները:

Այդպես ամեն օր ՝ արևին ու ցրտին: Գյուղի դպրոցականների տեղափոխման խնդրով համանքապետարանը  փոխաբերական իմաստով՝ ձեռքերը լվացել է:  Գեղարքունիքի մարզում ձմեռն ավելի երկար է ու ցրտաշունչ, իսկ ոտքով  ճանապարհի տևողությունը մոտ մեկ ժամ է:

Ոտքով են դպրոց գնացել նաև ներկա դպրոցականների ծնողները: Նրանք արդեն սովորել ու հարմարվել են այս իրավիճակին, թեև երկար  ու ամայի ճանապարհը կարող է վտանգավոր լինել:

«Մեր ժամանակ, որ դպրոց էինք գնում կամ տուն վերադառնում,   ճանապարհին շուն էինք տեսնում, կանգնում էինք էնքան մինչև շունը գնար ու նոր գալիս էինք, վախենում էինք»:

Տորֆավանի համայնքի ղեկավար Ահարաոն Խաչատրյանն ասաց, որ գյուղում դպրոց կառուցելու  հարցը երբեմն ուղղել  է պատկան մարմիններին, սակայն  մերժվել է:

«Ասում են 2 գյուղի աշակերտների համար  մի դպրոցը բավարար է ու այդպես էլ չեն սարքում»:

Մինչդեռ Տորֆավանի աշակերտների թիվն ավելին է, քան Վանևանի աշակերտներինը: Տորֆավանում չկա նաև մանկապարտեզ, սակայն հույսեր կան, որ կկառուցվի: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղի մանկապարտեզի խնդիրը փորձում են լուծել հասարակական կազմակերպության միջոցով:

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, մնում է գարունը գա ու շինարարությունը սկսեն: Մանկապարտեզը նախատեսվել է  նաև Վանևանի երեխաների համար:

Եթե գյուղում  դպրոցի կառուցումը այդպես էլ մնում է անիրատեսական,  ապա մանկապարտեզի կառուցումը, ըստ համայնքապետի, ավելի մոտ է իրականությանը: Սպասում են հաջորդ գարնանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles