Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Այսօր տուրիզմի միջազգային օրն է

$
0
0

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ:

Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն: Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տուրիզմի միջազգային օրը Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում հաստատվել է 1979 թվականին՝ Տուրիստական համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից,- գրում է calend.ru-ն:

Տոնի նպատակը զբոսաշրջության քարոզումն է, համաշխարհային տնտեսության մեջ ունեցած նրա ավանդի լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը:

Այս տոնը 30 տարի շարունակ տոնում են աշխարհի շատ երկրներում, օրվան նվիրված միջոցառումներ ու փառատոներ են կազմակերպում:

Հետաքրքրական է, որ աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը բացել է Թոմաս Կուկը 1841 թվականին:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles