Եթերում նախընտրական մենամարտ է: Հոկտեմբերի 15-ին Էստոնիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և Հանրային հեռուստառադիո կորպորացիան փնտրում է քարոզարշավի լուսաբանման այլընտրանքային ուղիներ: Մասնավորապես, կորպորացիայի մաս կազմող rus.err.ee կայքի պատասխանատուները նախաձեռնել են յուրահատուկ մենամարտ, որի ընթացքում հակառակորդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին առաջարկում են միմյանց անհարմար հարցեր տալ, նույնիսկ նվաստացել: Կայքի պատասխանատու խմբագիր Եկատերինա Տակլայան ասում է, որ նպատակը ավանդական բանավեճերն ավելի ժամանակակից փաթեթավորմամբ ներկայացնելն է:«Մենք որոշել ենք չկրկնվել և չանցկացնել դասական բանավեճեր: Մենք որոշեցինք կազմակերպել մենամարտեր հակառակորդ ուժերի ներկայացուցիչների միջև, ովքեր, հնարավոր է նույնիսկ անձնական խնդիրներ են ունեցել, կամ հրապարակային ձևով միմյանց քնադատել են մամուլում: Մենք ուզում ենք, որ լինի սուր և հետաքրքիր»:
Սուր չստացվեց, թեկնածուները միմյանց չնվատացրեցին, նույնիսկ չվիրավորեցին, իսկ վերջում միմյանց ձեռք սեղմեցին և շնորհակալություն հայտնեցին: Ամեն դեպքում, ձեվաչափը հետաքրքիր էր և ապրելու իրավունք ունի:Այս տարի առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են 16-ամյա պատանիները, և կայքը փորձել է նաև նրանց համար հետաքրքիր լուծումներ գտնել:
«Քաղաքականությունը բավականին բարդ ոլորտ է, և պատանիները դժվար թե ընթերցեն կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերն ու հետևել բանավեճերին: Այս թեման նրանց ավելի հասանելի դարձնելու համար այսպիսի մի թեստ ենք մտածել: Ուսումնասիրել ենք նախընտրական ծրագրերը, դուրս գրել որոշակի խոստումներ և գաղտնագրել դրանք էմոջիների միջոցով»:Կայքն առաջարկում է ապակոդավորել 15 այս խոստումները և գուշակել, թե որ քաղակական ուժն է դրա հեղինակը: Իսկ համակարգն այնուհետև կհաշվարկի ճիշտ պատասխանների քանակը:
Սա կայքի նախաձեռություններն են, իսկ ընդհանրապես Էստոնիայում Հանրայինի լուրերը որպես մեկ միանական համակարգ են գործում: Հեռուստատեսության և ռադիոյի լրատվական ծառայությունները, ինչպես նաև կայքերը նույն շենքում, այսպես կոչված «նորությունների տանն» են տեղակայված և աշխատում են մեկ միասնական նպատակի համար, ասում է Ռադիո 4 –ի լուրերի ղեկավար Մարգարիտա Չեռնյաեվան:«Մենք հաղթահարել ենք այն փուլը, երբ հեռուստատսությունն ու ռադիոն մրցակցում էին: Մենք մեկ ընդհանուր գործ ենք անում: Մեր խնդիրն ու նպատակը մարդկանց տեղեկացնլն է: Հետևաբար, մրցակցության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Սկսած առավոտյանժողովից հեռուստատեսությունը, ռադիոն և կայքերը տեղեկատվությամբ են փոխանակվում, և ամեն ինչ անում են համագործակցաբար»:
Մարգարիտա Չեռնյաեվան ասում է, որ յուրաքանչյուր տեղեկատվության աղբյուր իր սպառող ունի:«Ռադիոյի լեւրերն հիմնականում առավոտյան են լսում, իսկ հեռուստատեսության ժամը երեկոյան է, երբ մարդիկ տուն են հասնում, իսկ ամբողջ օրը` թե մեքենայի մեջ, թե աշխատավայրում հնչում է ռադիոն: Կայքերն իրենց հերթին տեղադրում են մեր լուրերը, ապահովում են ուղիղ հեռարձակումներ, իսկ այս ամենը պահպանվում է արխիվներում, և ցանկացած պահի կարելի է լսել ցանկացած հաղորդում կամ լուրերի ցանկացած թողարկում»:
Այստեղ աշխատակիցներից ոմանք և ռադիոյի համար են աշխատում, և հեռուտատեսության, կայքի խմբագիրները հեռուստատեսության համար նյութեր են պատրաստում, իսկ լուրերի ղեկավարն անհրաժեշտության դեպքում ասուլիսներ է լուսաբանում, կամ ինչպես ինքն է ասում, ժամերով խորհրդարանում է կորում:«Մեզ օգնում է այն, որ մենք համագործակցում ենք: Մենք միշտ ղեկավարվում ենք մեկ սկզբունքով: Մեք ունենք մեկ երկիր, մեկ կառավարություն, մեկ խորհրդարան: Հետևաբար, մարդիկ պետք է ստանան ճշտված, հավաստի և անպայման փաստերով ապացուցված տեղեկատվություն»:
Եվ վերջում մի հետաքրքիր հանգամանք: Այստեղ ձայնագրիչներ գրեթե չեն օգտագործում: Բոլոր աշխատակիցների համար Iphone-ններ են գնել, որոնց միջոցով և՛ ձայնագրում են, և՛ լուսանկարում, և՛ տեսանկարում, և՛ ուղիղ եթեր մտնում: