Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հավասարների մեջ ամենահավասարը. արդյո՞ք օտար լեզու է ռուսերենը Հայաստանում

$
0
0

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ռուսերենը Հայաստանում մյուս օտար լեզուներին համահավասար է, թե հավասարների մեջ ամենահավասարն է. այս հարցը կրկին մեր երկրում դարձել է քննարկումների առարկա։ Պատճառը՝ վարչապետի հանձնարարականն ու կրթության նախարարության նախաձեռնությունն են։

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ռուսերենին դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարությունը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Խնդիրը ոչ թե հայեցակարգն է, այլ, որ ռուսերենին առանձնացվում է մյուս օտար լեզուներից, ինչը շատերը համարում են անընդունելի։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ դրանով Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլն են անում:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կողմ է, որ բոլոր օտար լեզուների դասավանդոիմը դրվի բարձր մակարդակի վրա:  Դա հստակ ընդգծված քաղաքականություն է, ասում է:

Այս խնդիրը շղթայական կապի մեջ է վերջերս առաջ եկած ու լայն քննարկված այլ խնդիրների հետ, որտեղ հստակ երևում է, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ:

Կրթության եւ գիտությանն նախարար Լեւոն Մկրտչյանը շեշտում է՝ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը շատ կարեւոր է, նաեւ բացատրում, թե ինչու է այստեղ առանձնացվում ռուսերենը։

Իսկ թե ինչով է պայմանավորված օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը՝ նշված է փաստաթղթի նախագծում։ Նկատի ունենալով բոլոր բնագավառներում ժամանակակից մասնագետների պատրաստման գործում օտար լեզուների իմացության կարևորությունը` ՀՀ կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական և արևելյան լեզուներ՝ նշել են փաստաթղթի մշակողները։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles