Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:
Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը կաթոլիկ համայնքի անունից շնորհավորել է Բեչքյանին պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:
Կողմերը մտքեր են փոխանակել միջեկեղեցական և եկեղեցուն հուզող առօրյա սոցիալական թեմաների շուրջ։ Արքեպիսկոպոս Զեքյանը նշել է, որ տեղապահ սրբազանն իրեն անծանոթ դեմք չէ, քանի որ Եվրոպայում միջեկեղեցական տարբեր հանդիպումների ժամանակ զրուցելու առիթ է ունեցել նրա հետ: