Սովետական Միության հայ լողորդ Շավարշ Կարապետյանի աշխարհացունց արարքից անցել է 40 տարի:
1976 թվականի այս օրը լեգենդար մարզիկը Երևանյան լճում խորտակված տրոլեյբուսից դուրս է բերել 20 անձանց՝ վտանգի տակ դնելով սեփական առողջությունն ու կյանքը:
Անցել է 40 տարի և այս սխրանքը լեգենդի նման շատերի հիշողություններում է:
Շավարշ Կարապետյանն աշխարհի 17-ակի ու Եվրոպայի 13-ակի չեմպիոն է: