Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
2017 թվականի փետրվարից Արցախում առաջնորդվում են նոր սահմանադրությամբ: Մայր օրենքի մի շարք հոդվածներ արդեն ուժի մեջ են, մյուսները կսկսեն գործել նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո ՝ ընդամենը երկու շաբաթ անց, մի մասն էլ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ստեղծված պետական հանձնաժողովը երկրում բարեփոխումների՝ գործող օրենսդրությունը Մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթաց է սկսել, իսկ արդարադատության նախարարությունն էլ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Սահմանդրությունը հրատարակվել է առանձին գրքով եւ այն այս օրերին անվճար տրամադրվում է Ստեփանակերտի երկու գրախանութներում:
Առայսօր Սահմանդրությանը ծանոթանալ կարելի է համացանցում պետական ու տեղեկատվական կայքերում: Որոշ խմբաքանակ տպագրել էին մասնավոր տպարանները, սակայն Ստեփանակերտի երկու գրախանութներում էլ մեզ ասացին, որ մինչեւ պետական պատվերով տպագրված օրինակների ստանալը վաճառքում սահմանադրություն չունեին: Պետական հրատարակչությունը քաղքացիներին տրամադրում են անվճար: Արդարադատության նախարության աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը Մայր օրենքը նման ձեւով քաղաքացիներին հասցնելու որոշումը բացատրում է մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու մղումով:
Սահմանդրությունը բավականին մեծ պահանջարկ ունի. շաբաթվա ընթացքում սպառվել է գրքույկների կեսը: Նախարարության ամփոփ տվյալներով Ստեփանակերտում բաժանված 300 օրինակից քաղաքացիների մոտ են արդեն մոտ 150-ը:
Ստեփանակերտից բացի Սանմանադրությունը գրքի տեսքով հասանելի կլինի նաեւ շրջանների բնակիչներին: Տպագիր ու անվճար: Սահմանդրությունը առաջին օրենքն է, որ այդ ձեւով է հասցվում քաղքացիներին: Սա բացառիկ նախաձեռնություն կլինի, թե շարունակությունը կունենա այլ օրենքների, օրենսգրքերի հրատարակման ու բաժամնան տեսքով՝ արդարադատության նախարարությունում չեն շտապում հստակեցնել, նշելով որ ողջ օրենսդարկան բազան ու այլ իրավական ակտեր հասանելի են նախարարության կայքում:
Արցախի գերատեսչական եւ այլ ակտեր նախարարությունը պարբերաբար հրատարակում է պաշտոնական տեղեկագրում:
Բաժանորդագրվելու հնարավորություն կա եւ այն կարող են ձեռքբերել նաեւ իրավաբանակն անձիք ու քաղաքացիները: