ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի
36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան
ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված`
օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր
տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից
Երևան եկող ուղղությամբ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների
ներողամտությունը: