Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետքերով. նախարարությունը չի կարող ամեն ինչ վերահսկել

$
0
0


Միջպետական ուղևորափոխադրում կարող են իրականացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունները, որոնք բավարարում են ներկայացված պահանջներին: Պայմանները վերաբերում են ինչպես ավտոմեքենաների թարմ լինելուն, այնպես էլ վարորդների պատշաճ տեսքին և քանակությանը: Թե որն է եղել այսօր առավոտյան Քոբուլեթի մեկնող միկրոավտոբուսի վթարի պատճառը, կպարզեն իրավապահ մարմինները: Հայտնի է միայն , որ ուևորափոխադրողը գրանցված չէ եղել  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:


Այսօր առավոտյան 07:03-ին Վրաստանի  Ցխալտուբո շրջանի Քութաիս-Սանտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ուղևորներ փոխադրող միկրոավտոբուսը բախվել է տրակտորին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության 6 քաղաքացիներ տեղափոխվել են Քութաիսի շրջանային հիվանդանոց: Թե որն է եղել վթարի պատճառը, դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջպետական և միջմարզային երթուղիների բազայում նման տրանսպորտային միջոց ընդգրկված չի եղել: Իսկ դա նշանակում է, որ տվյալ տրանսպորտային միջոցը կանոնավոր փոխադրումներ չի իրականացրել՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց նախարարության փոխադրումների քաղաքականության բաժին պետ Դավիթ Մելքոնյանը: Նրա փոխանցմամբ՝ միջպետական ուղևորափոխադրում կարող են իրականացնել բացառապես նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունները, որոնք բավարարում են ներկայացված պահանջներին:

Ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններն էլ պայմանագրային հիմունքներով են աշխատում ուղևորների հետ, ուստի նախարարությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել այդ ընկերություններին:

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողի դեպքում, եթե ուղևորությունը գերազանցում է համապատասխան աշխատանքային ժամը, ապա հերթափոխի համար պահանջվում են 2, նույնիսկ 3 վարորդ:

Որքանով է իրեն արդարացնում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունով պայմանավորված խստացումը՝ հետաքրքրվեցինք ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից:  Ընկերություններից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունն իրեն դեռևս չի արդարացնում, քանի որ օրենքը շատ խիստ չի գործում:

Սպառողը նախընտրում է էժան ուղեւորությունը։ Այդ դեպքում՝ կազմակերպությունը չի կարող ապահովել երկու վարորդի աշխատանք։ Քանի որ 1 վարորդը չի կարող մեքենան երկար ժամանակ անքուն վարել, հնարավոր են նաև նման փորձանքներ՝ ասաց զրուցակիցս:


Viewing all articles
Browse latest Browse all 5459