Օգոստոսի 13-ին «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև հրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
«Ռադիոլուր»-ին տեղեկատվությունը հաստատել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այս ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: