Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Նորանաշանակ վարչապետի կառավարության առաջին նիստն ու առաջին հանձնարականները

$
0
0

hasmikdilanyan
Նորանաշանակ վարչապետի  կառավարության առաջին նիստն ու առաջին հանձնարականը: Կարեն Կարապետյանը  առաջինը կոռուպցիայի դեմ պայքարից է խոսել, նշել, որ այժմ համապատասխան նոր հանձնաժողով են  ստեղծում՝ պայքարի աշխատանքները կոորդինացնելու համար:  Մինչ այդ, վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից կարգապահության անվերապահ կատարումը:

Կարեն Կարապետյանի հանձնարականով, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում՝ կրկին ասել է կառավարության ղեկավարը, ով միաժամանակ նաև  հանձնարարել է մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը  բացառել և գործունեության թափանցիկություն ապահովել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հստակ հանձնարարել է աշխատանքները կատարել՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևիցե ձևակերպում, որիևիցե ստոգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը սոցիալապես անապահովների է վերաբերում: Վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկել է  համատեղ քնննարկել ու առաջարկություններ ներկայացնել՝ գազի և էլեկտրաէներգիայի սկագանային քաղաքականության վերանայման մասին:

<<Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինն ի հաշիվ այլ սպառողների ՝ տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարականը նույնպես կձևակերպվի, այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայություններ են մատուցում>>:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles