Այսօր ժամը 8:33 ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման յոթերորդ, իսկ 13:53՝ ութերորդ թռիչքը` հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Հաղորդագրության համաձայն՝ ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, Հայաստանի պաշտպանության նախարարության 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
Այսօր առավոտյան ԱԻՆ-ը հայտնել էր, որ Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կիլոմետր պարագծով հրդեհից 13.5 կիլոմետր պարագիծը մեկուսացվել և մարվել է, աշխատանքներ են իրականացվում մնացած 2.5 կիլոմետր պարագիծը մարելու ուղղությամբ: Ժամեր անց էլ ԱԻՆ-ը հաղորդեց, որ Խոսրովի անտառում առկա է 4-5 ծխացող օջախ, կատարվում է հրդեհաշիջում: