ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժողովրդավարության միջազգային օրը (International Day of Democracy) սահմանել է 2007 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում, և ամեն տարի այն նշվում է սեպտեմբերի 15-ին, հայտնում է calend.ru-ն:
Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է համընդհանուր արժեքների ու սկզբունքների շարքին:
Ժողովրդավարության միջազգային օրը սովորաբար անցկացվում են տարբեր լուսաբանող միջոցառումներ` դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, ինչպես նաև այդ թեմայով տպագրվում են տեղեկատվական նյութեր: