Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Արտավան գյուղի շրջակայքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում հանգցնել

$
0
0

Վայոց ձորի Արտավան գյուղի շրջակայքում նախօրերին բռնկված հրդեհը դեռ չի հաջոդվել հանգցնել՝ տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը. այսօր՝ ժամը 06:59-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջներ, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության համակարգի աշխատողներ։ Երեկ դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և բնապահպանության նախարար Ա.Մինասյանը։ Հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է Դավիթ Տոնոյանը:

Երեկ՝ ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles