Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայաստանի և Արցախի հանրային ռադիոները խորացնում են համագործակցությունը

$
0
0

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Հայաստանի հանրային Ռադիոյի եւ Արցախի հանրային ռադիոյի գործընկերային  բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի: Այսօր Ստեփանակերտում այն խորացնելու  հեռանկարն ու քայլերն են քննարկվել: Արցախում  է   Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը:   Հանդիպումներից մեկը Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում էր: 


Հայաստանի եւ Արցախի  հանրային ռադիոընկերությունները վաղեմի բարեկամներ են: Արցախում լավ են հիշում խորհրդային տարիները,  երբ մարզային ռադիոն հանդիսանալով հայկական խոսքը մարդկանց բերող միակ եթերային լրատվամիջոցը իր թիկունքում ուներ Հայկական ռադիոյի բացահայտ ու թաքուն աջակցությունը: Հարուստ ձայնադարանը, որ ստեղծվեց այդ տարիներին, ցավոք ոչնչացավ պատերազմի օրերին եւ նույն աշխատանքը  ռադոականները ստիպված սկսեցին կատարել երկրորդ անգամ, այդ հարցում կրկին ունենալով Հայաստանի հանրային ռադիոյի աջակցությունը: Արցախի հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն  Մարկ Գրիգորյանի հետ հանդիպումից հետո «Ռադիոլուր»-ին ասաց, որ քննարկում են նաեւ համատեղ նոր նախագծեր՝ մասնավորապես ռադիոկամուրջներ եւ հաղորդաշարեր ստեծելու առումով:

Երկու ռադիոընկերությունների համար խնդիր է  ՖՄ տիրույթում հեռարձակման հարցը. սեփական հաճախականություն Արցախի հանրայինը չունի եւ օրական հինգ ժամ օգտագործում է  Հայաստանի հանրային ռադիոյի հաճախականությունը:

Նորեկ Գասպարյաի խոսքով,  նոր եթերաշրջանում Հայաստանի հանրային ռադիոյի  որոշ հաղորդումներ միաժամանակյա կլինեն նաեւ Արցախի ռադիոյի եթերում:

Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենը Արցախի հանրայիում գործնական հանդիպումից բացի  Ստեփանակերտի «Արմատներ» նորաբաց   կենսակենտրոնում հանդիպեց  գործող եւ ապագա լրագրողների հետ: Զրույցը լրագրության նրբությունների, սոցիալական ցանցերի օգտագործման առանձնահատկությունների  շուրջ էր:

Հանդիպման նախաձեռնող  Սարինե  Հայրիյանն անկեղծանում է՝ ավելի ակտիվ ու մասնագիտական զրույց էր ակնկալում:

Իրինա Հայրապետյանը Արցախի պետհամլսարանի լրագրության բաժնի ուսանող է, նրա հարցն արժանացավ Մարկ Գրիգորյանի հատուկ մրցանակին՝ Հանրային ռադիոյի լոգոյով գրչի եւ նոթատետրի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles