Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. Հայաստանում նշվում է Շինարարի օրը

$
0
0

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Շինարարներն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը   շքանշաններով ու պատվոգրերով են պարգևատրվել ոլորտում ավանդ ներդրած  մասնագետներն ու  ընկերությունների ղեկավարները: Միջոցառմանը մասնակցել  են նաև   կառավարության ղեկավարն ու  Երևանի քաղաքապետը: Որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության ոլորտն այժմ դժվարին փուլում է, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում՝  ասել է  Կարեն Կարապետյանը:


Շինարարի մասնագիտությունը սովորաբար նույնացվում է տղամարդկանց հետ, բայց այս ոլորտում ոսկե մեդալներ են ստանում նաև կանայք:

Մարինե Չատինյանը միակ շինարարն էր , որ  միջոցառումից հեռանում էր ոչ միայն ոսկե մեդալով, այլ նաև  ծաղկեփնջով: Ասում է՝ հուզված եմ, շնորհակալ ու նաև շատ ոգևորված: Ցանկանում է, որ շինարարների համար ստեղծվեն աշխատանքի  ավելի լավ պայմաններ:

Կազմ-պատրաստ՝ տոնական տրամադրությամբ: Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող  Համլետ Հակոբյանը նույնպես  մասնակցում է  մասնագիտական տոնի  առիթով կազմակերպված   միջոցառմանը: Ոսկե մեդալ, շնորհակալագիր, շքանշան ստացողների թվում չէ, սակայն քաջատեղյակ է շինարարական խնդիրներին: Կես կատակ կես լուրջ ասում է՝ այդքան էլ շատ շինարար չեմ: Երկար տարիների շինարարական աշխատանքից հետո  փոխել է ոլորտն ու այժմ  զբաղվում է ջերմամեկուսացման խնդիրներով: Շինարարին, ասում է, այսօր պակասում են աշխատանքի ծավալները:

Շինարարներին շնորհավորելու էր եկել նաև վարչապետը: Որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության ոլորտն այժմ դժվարին փուլում է, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի՝ ասում է վարչապետը:

Մինչև 2008 թվականը մեր երկրի տնտեսության հիմնասյուներից մեկը շինարարության  ոլորտն էր: 2009-ից ոլորտում անկում  է գրանցվում:

2016 թվականին, օրինակ, 2015 թվականի համեմատ շինարարության համախառն ծավալը կրճատվել է շուրջ 10%-ով: 2014 –ին գրանցվել է 4% անկում, 2013 թվականին՝ 8%:

Վարչապետը վստահ է սակայն, որ տարվա կտրվածքով ոլորտն աճ է գրանցելու: Իր վստահությունը փորձում է փոխանցել նաև շինարարներին

Խնդիրներ կան ցանկացած ոլորտում, ասում է Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և ավելացնում՝ ինչպես ընտանիքում միահամուռ ուժերով փորձում ենք լուծել մեր  խնդիրները:

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով  պարգևատրվեցին մի շարք շինարարաներ, շինարարական ընկերությունների ղեկավարներ: Հուշամեդալներ հանձնեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles