Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Բոտերը դուրս են եկել վերահսկողությունից

$
0
0

Անի Մինասյան  «Ռադիոլուր»

Ֆեյսբուքի հետազոտողների փորձն անհաջողության է մատնվել։ Արհեստական ինտելեկտի կառավարման բոտերը ծրագրավորողների վերահսկողությունից դուրս են եկել եւ իրար հետ սկսել հաղորդակցվել անհասկանալի մտքերով: Սա հերթական անգամ արհեստական ինտելեկտի թեման դարձրել է բանավեճի առարկա։ Արդյո՞ք արհեստական ինտելեկտը վտանգավոր է մարդկության գոյության համար։


Ֆեյսբուք սոցիալական ցանցն անջատել է իր արհեստական ինտելեկտի համակարգերից մեկը, երեկվանից բարձրաձայնում են աշխարհի առաջատար լրատվամիջոցները:

Պարզվել է, որ ֆեյսբուքի հետազոտողները փորձել են այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ տարբեր չատ-բոտեր կհաղորդակցվեն իրար հետ հասկանալի անգլերենով: Սակայն փորձը հաջող չի անցել և  ֆեյսբուքի արհեստական ինտելեկտի կառավարման բոտերը չեն կարողացել խոսել հասկանալի անգլերենով։ Հայտնի է սակայն, որ դրա մասին ֆեյսբուքի պաշտոնական բլոկում տեղեկությունը հայտնվել է դեռ հունիսի 14-ին:

Այսինքն՝ այս թեմայի շուրջ աղմուկն սկսվել է ֆեյսբուքի պաշտոնական բլոկում տեղեկատվության տեղադրումից մեկուկես ամիս անց միայն:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Երևան-N հետազոտական լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանը կարծում են, որ պատճառն ավելի վաղ, SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի և  Ֆեսյբուքի հիմնադիր  Մարկ Ցուկերբերգի միջև այս թեմայի շուրջ տեղի ունեցած բանավեճն էր:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է արհեստական ինտելեկտը: Բրիտանական Օքսֆորդի և  ամերիկյան Յելի համալսարանների մի խումբ գիտնականների հետազոտության  համաձայն մինչև 2060թ.-ը արհեստական բանականությունը գործունեության ցանկացած ոլորտում կգերազանցի մարդուն, իսկ 120 տարի անց մարդկային բոլոր մասնագիտությունները հնարավոր կլինի փոխարինել ռոբոտներով։ Հրանտ Խաչատրյանը պարզ և հասարակ փորձում է բացատրել արհեստական ինտելեկտ հասկացությունը:

Արհեստական ինտելեկտն աճող դաշտ է տեխնոլոգիական ընկերությունների համար: Այն հասարակ ծրագրերից տարբերվում է: Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է այդ տարբերությունները:

Վերադառնանք Մարկ Ցուկերբերգ- Իլոն Մասկ բանավեճին։  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս հարցի վերաբերյալ տարբեր են նրանց կարծիքները:  SpaceX-I հիմնադիրն արհեստական ինտելեկտը համարում է սպառնալիք մարդկության համար։ Իր հերթին Ֆեյսբուքի հիմնադիրը համոզված է՝ արհեստական ինտելեկտն ապագայում մեր կյանքն ավելի լավը կդարձնի:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ իրականում ծրագիրն անջատել են, քանի որ այն սկսել է դառնալ անվերահսկելի: Այլ հարց է, թե այն իրենից ապագայում կարո՞ղ է վտանգ ներկայացնել:
Արհեստական ինտելեկտի համաշխարհային շարժմանը ներգրավված են նաև ՏՏ ոլորտի հայ մասնագետները: Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ մեքենայական ուսուցումը շատ կարևոր և զարգացող ոլորտ է և իրենք ակտիվ մասնակցություն ունեն այստեղ:

Աշխարհում կա մեքենայական ուսուցման բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, և Հայաստանն այդ ոլորտում կարող է մրցունակ լինել:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles