Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ի՞նչ խնդիրների առջեւ է այսօր կանգնած «Կումայրի» արգելոց թանգարանը

$
0
0


Գյումրիի սիրտը համարվող «Կումայրի» պատմական, ճարտարապետական արգելոց-թանգարանը ընդգրկում է քաղաքի պատմական միջուկը: Սա թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ մշակութային արժեք են ոչ միայն շենք-շինությունները, այլեւ փողոցները: Թանգարանի տարածք այցելողներին գրավում են ոչ միայն 100-ամյա շինություններն, այլեւ կոպտավուն սալաքարերով ծածկված փողոցները, որոնք արգելոցի այցեքարտն են: Ի՞նչ խնդիրների առջեւ է այսօր կանգնած արգելոց թանգարանը:

Գյումրիի պատմական կենտրոնը համարվող Կումայրի Արգելոց թանգարանում հաշվառված է ինքնատիպ ճարտարապետությամբ ավելի քան 1200 շինություն, որոնցից շատերը փլուզման եզրին են: Արգելոցի վերականգնման իր բանաձևն ունի «Կումայրի Վերածնունդ» հիմնադրամը: Կառույցը Գյումրիում դեռ ներկայացուցչություն չունի եւ շատ հարցերի պատասխանները քաղաքապետարանն է տալիս:

Հենրիկ Գասպարյան՝ Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ. «Կումայրի արգելոցից 2 փողոց ենք առայժմ մտել, պիլոտային ծրագիր ենք իրականացնում Ռուսթավելի և Շիրազի փողոցների հարցն էր դրված»:

Աշխատանքի ծավալը մեծ է, ընթացքը հուսադրող:  Կոյուղու, ջրի խողովակներն են նորացվել, էլեկտրամատակարարման և շատ այլ ենթակառուցվածքների լարերն էլ փողոցի ոչ թե վերևով այլ տակով կանցնեն: Կիսականգուն շենքերը, որոնք ներդրողներն արդեն ձեռք են բերել՝ կդառնան հյուրանոց, սրճարան, արհեստանոց:

«Բավականին մեծ արժեք ունեցողներ են սակայն երկրաշարժից հետո վնասված վիճակում են, մի քանիսը նույնիսկ կաթվածահար, բնակվելու ենթակա չեն»:

Բնակիչների սեփականություն համարվող շատ շինությունների օտարումը, սակայն բարդանում է գնի հարցում ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:

«Եթե առաջ ուզում էին իքս գումար և 50 տարի ցուցանակը կար վաճառվում է, հիմա իքս պլյուս գումար են»:

Կումայրի արգելոցի ճարտարապետությունը տարիներ առաջ գնահատեց, շենքերից մեկը վերականգնեց ու իր նստավայրն այնտեղ տեղափոխեց Գյումրիում Իտալիայի պատվո Հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

Անտոնիո Մոնտալտո՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս. «Եթե կցանկանաք մի քանի վերականգնված սենյակներ էլ ցույց կտամ»:

Այժմ արդեն հին կենցաղը վերհանող հյուրատուն, խեցեգործական արհեստանոց ու նաև հուշանվերների սրահ է ստեղծել, որ օտարերկրացիները տպավորված հեռանան: Հյուրերին տպավորելու եւ Գյումրին իր գույներով նրանց ներկայացնելու մեծամասշտաբ  քայլերն էլ «Կումայրի վերածնունդ»- ն է խոստանում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles