ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ՝ տեղեկացնում են ՀՀ քննչական կոﬕտեի դեպարտաﬔնտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածք ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելٳ կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ): Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: