Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վարչապետն ընդունել է Պաշտպանության նախարարի առաջարկը

$
0
0


Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ տեղի է ունեցել սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, հնչել են ՀՀ նախագահի երկու հանձնարարականները Կրթության և գիտության նախարարությանը:

Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ հանձնարարականներից մեկը վերաբերում է համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, և մյուսը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը։

ՀՀ Պաշտպանության նախարարը նշել է, որ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցել է, որ պատրաստ են դրանց իրականացմանը:

«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով,- դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու, և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով՝ անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով»։

Դիմելով վարչապետին եւ կառավարության անդամներին՝ Վիգեն Սարգսյանն առաջարկել է հանձնարարականի մեջ նշված հարցերն էլ ներառել։ Սրան հետեւել է վարչապետի դրական պատասխանը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles