Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

ԱԳՆ–ն չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց․ Տիգրան Բալայան

$
0
0

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց,-Tert.am-ին հայտնել արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիրեում ՀՀ դեսպանության, Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի և զբոսաշրջության վայրերում։ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,- ասել է Բալայանը:

Հուրգադայի Sunny Days El Palacio Resort հյուրանոցում հուլիսի 14-ին զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ է զոհվել, 4 հոգի վիրավորվել է, այդ թվում` ՀՀ 2 քաղաքացի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles