Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Այսօր Մեռելոց է

$
0
0

Մեր ննջեցյալները մեզ համար անցյալն է, սակայն Աստծու համար՝ ներկան: Խաչվերացի հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Հայտնում է Արարատյան հայրապետական թեմը:

Ս. Խաչվերացը մեր Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

Նշենք, որ այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային է հայտարարվել սեպտեմբերի 24-ը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles