Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Խոշոր զորամասերում ցանկանում ենք Թումո կենտրոններ բացել. Վիգեն Սարգսյան

$
0
0


«Բազամթիվ ոլորտներում  ունենք մասնագետների  պակաս՝  IT թեթև արդյունաբերություն »,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա փոխանցեց բիզնեսի ներկայացուցիչների՝  շուկաները վերցնելու  պատրաստակամությունը: Միաժամանակ հայտարարեց. «մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին շատ վատ է արձագանքում» :

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման առաջին քայլը կատարել են: Խոշոր զորամասերում ցանկանում են Թումո կենտրոններ բացել,  որպեսզի  զինծառայողները  IT ոլորտի նախնական որոշակի պատրաստվածություն անցնեն: Նախագիծը քննարկվում է Թումո ստեղծարար կենտրոնի հետ:

Վիգեն Սարգսյանը այլ ոլորտների ներկայացուցիչներին նույնպես համագործակցության կոչ արեց:  «Մենք շահագրգռված ենք, որ քաղաքացին բանակում լրացուցիչ կրթություն ստանա»,- ասաց:   Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ հայտարարեց, որ իրենք կոնկրետ ծրագրեր են անում գյուղատնտեսության նախարարության հետ:

«Արագ կուրսերով պետք է որակյալ աշխատուժ կազմակերպել »,- եզրափակեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles