Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել են ե՛ւ պատգամավորները, ե՛ւ լրագրողները: Չնայած Արյունաբանական ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հորդորել է չքաղաքականացնել գործընթացը, բայց հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չեն դիմացել գայթակղությանը եւ փոխադարձ կսմիթներ են ուղղել միմյանց: Օրինակ՝ Կարեն Ավագյանն ասել է, որ Զոհրաբյանի արյունը թանգարանային նմուշ է: Արյուն է հանձնել նաեւ Արմինե Գեւորգյանը: