Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Փրկարարական ծառայողները եւս արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան

$
0
0
hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթներից մեկով մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողներն էլ ստացած վնասվածքների, խեղման կամ հիվանությունենրի ձեռքբերման դեպքում հնարավորություն կստանան արտերկրում բուժվել պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե իհարկե այն հնարավոր չլինի կազմակերպել ՀՀ –ում:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացում հրամանատարների պարտականությունների ավելացման, օրվա վերակարգի, հերթապահ ստորաբաժանումների, հսկիչ-անցագրային կետերի կողմից ծառայության իրականացման, զինծառայողների տեղաշարժի, մարտական դրոշի օգտագործման հետ կապված հարաբերությունների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված, կառավարության այսօրվա նիստի օրակարգ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնավորման համաձայն, հրամանատարի պարտականությունները սահմանող հոդվածներում նախատեսված չեն զինվորական ծառայության անվտանգության ապահովման ընդհանուր պարտավորությունները, օրվա վերակարգի, հերթապահ ստորաբաժանումների, հսկիչ-անցագրային կետերի կողմից ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման, զինծառայողների տեղաշարժի, մարտական դրոշի պահպանման և օգտագործման գործընթացում առաջ են գալիս խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles