Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

$
0
0

Նախօրեին տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ ք.  Նոյեմբերյանում ՝ 3 բալ ուժգնությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles