Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Միրիոնովին ազատ արձակելու որոշումը

$
0
0

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել  ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ՝ հայտնում են գլխավոր դատախազության գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ռուսաստանի քաղաքացի, 1986 թվականին ծնված Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26­ին, ժամը 16։30- ­ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից բերման էր ենթարկվել, քանի որ մայիսի 11- ­ից ԱՄՆ կողմից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։

Ամերիկյան իրավապահները նրան կասկածում են զենքի առեւտրի եւ փողերի լվացման մեջ։

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29- ին մերժել էր Միրոնովի կալանավորման միջնորդությունը, իսկ օգոստոսի 31- ին նա մեկնել էր Հայաստանից։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles