Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հոգեկան հիվանդությունները երիտասարդանում են. այսօր Մտային խնդիրների համաշխարհային օրն է

$
0
0

arminegevorgyan


Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան սեպտեմբերի 5-ը հայտարարել է Մտային խնդիրների համաշխարհային օր: ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշում է, որ  այսօր  «մի տեսակ անուշադրության են մատնվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները: Եթե մարդն ունի հոգեկան առողջական խնդիր,  ապա  այն  դառնում է  խարան  ու հասարակության կողմից  այլ վերաբերմունքի արժանանում: Այսօր մարդիկ բուժում ստանալուց հետո բախվում են աշխատանքի, կրթության, սեփականության իրավունքների ոտնահարման հետ»։

Խաչատուր Գասպարյանն  ներկայացնում է  աշխարհում հոգեկան առողջության հետ կապված նկատվող միտումները, շեշտում՝ որքան քաղաքակրթություն առաջ է գնում, այնքան երիտասարդանում է ինքնասպանություն գործողների, հոգեկան խնդիրներ ունեցողների տարիքը: «Դա նշանակում է, որ ազգային ռազմավարություն պետք է մշակվի բոլոր երկրներում»,- ասել է:

Իսկ հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի գնահատականով՝ մենք  այսօր հոգեբուժական ծառայություն իրականացնող կադրերի, կենտրոններն էլ վերանորոգման ու վերազինման խիստ կարիք ունեն։ Կադրեր  չլինելու պատճառը ցածր  աշխատավարձն է, երիտասարդ մասնագետների համար աշխատանքի ոչ գրավիչ   պայմանները: Ի դեպ՝ այսօր Հայաստանում հաշվառված են  50 հազարից ավելի հոգեկան խնդիրներ ունեցող անձիք: Բայց   գլխավոր  հոգեբույժը ասում է, որ հնարավոր է  այս թիվը ավելի  բարձր լինի, քանի որ իրենք վիճակագրությունը կազմում են հաշվառված հիվանդներով, իսկ օրենքով անձը պետք  է հոժարակամ բուժվելու ցանկություն հայտնի՝ բացառությամբ մի քանի դեպքերի։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles