Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում՝ սոցիալական ակտիվիստների, գիտնականների և օրենսդիրների մասնակցությամբ սեպտեմբերի 2- ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողովը՝ հայտնում է Agencia Prensa Armenia-ն:
Համաժողովի մասնակիցներն ստորագրել են հռչակագիր՝ շեշտելով Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը եւ ԼՂՀ բնակիչների՝ իրենց նախնիների երկրում ազատության եւ ինքնիշխան պետության կառուցելու իրավունքը։
ԱՄՆ- ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը։ Նա շնորհակալություն է հայտնել Ուրուգվային համաժողովի անդամներին խրախուսելու համար: