24 տարի առաջ` 1993-ի ապրիլի 17-ին զոհվեց Շահումյանի հերոս հայդուկապետ Շահեն Մեղրյանը: Ինքնաթիռը, որում գտնվում էր Շահեն Մեղրյանը՝ իր 7 մարտական ընկերների հետ, խփվեց Գյուլիստան գյուղի մոտակայքում: Զոհվեցին նաև ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամները՝ հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Շահեն Մեղրյանի զոհվելը ծանրագույն հարված էր Շահումյանի համար մղվող ազատագրական պայքարին: Զոհվելուց 21 տարի անց Շահեն Մեղրյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ ավարտած երիտասարդը կարճ ժամանակում հաջողությունների էր հասել նաև հարազատ Գյուլիստան գյուղում: Սկզբում լուրջ տնտեսագետ, հետո շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար, Շահումյանի շրջգործկոմի նախագահ…և այլն և այլն:
88-ի ազատագրական շարժումը փոխեց Շահեն Մեղրյանի կյանքի ճանահարհը: Այսօր մենք նրան հիշում ու պատվում ենք որպես Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ:
Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր:
91-ի սեպտեմբերին նրա ջոկատի կազմակերպած գործողության ադյունքում ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը:
92-ի հունիսի 13-ին Շահումյանի բռնի տեղահանումից հետո Հաթերքում Շահենն իր շուրջ համաղմբած 25 տղաների հետ միասին մտավ թշնամու թիկունք: Նրանց շնորհիվ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր:
93-ի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, գրավվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները:
Շահենը պատրաստվում էր Հայստանից վերադառնալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց , ավաղ, 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը հարվածի ենթարկվեց, բոլորը զոհվեցին, այդ թվում նաև Շահենի որդին:
Շահեն Մեղրյանին, թերևս, բոլորից դիպուկ բնութագրում էր, ցավոք արդեն հանգուցյալ Լևոն Մելիք Շահնազարյանը՝ Շահենի մարտական ընկերն ու կնքահայրը: