Ձյան եւ սառույցի հաստ շերտից ոչ միայն հնարավոր չի լինում քայլել մայրաքաղաքի փողոցներով, այլեւ անվատնգությունից ելնելով այնքան զգույշ ես քայլում, որ 5 րոպեանոց հեռավորությունը հաղթահարում ես կրկնակի ժամանակում: Ձյան առաջին իսկ գալուց հետո, պարբերաբար բողոքներ են հնչում Երեւան քաղաքի ձյանմաքրման աշխատանքներն իրականցնող Սանիտեք ընկերության, ու վերահսկողություն իրականացնող Քաղաքապետարանի հասցեին, բայց միեւնույն է ձյան հաստ շերտը ամեն ձյան գալու հետ կրկնապատկվում է, քաղաքացիների բողոքն էլ ձնագդի էֆեկտով՝ մեծանում: