Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Նրանք պետք է պայքարեն, բայց ոչ միայնակ

$
0
0


2002 թվականից ամեն տարի փետրվարի 15- ը նշվում է է Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այն քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով է հռչակվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում տարեկան մինչև 14 տարեկան երեխաների շրջանում գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք, 85 000 դեպք էլ գրանցվում է 15-ից 19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է: Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50-ից 60 նոր դեպք:


Նրանց երազանքներն իրենց հասակակիցների երազանքներից միայն մեկով է տարբերվում՝ ցանկանում են հնարավորինս շուտ դուրս գրվել հիվանդանոցից ու էլ երբեք չվերադառնալ գրեթե հարազատ դարձած հիվանդասենյակ: Իսկ դրանք հարազատ են դառնում, քանի որ իրենց բաժին հասած հիվանդության՝ մանկական քաղցկեղի բուժման տևողությունն է շատ երկար: Բայց նրանց դրսում այնքան մարդ է սպասում, նրանք պետք է պայքարեն:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 50- 60 նոր դեպք: Մանկական քաղցկեղը վաղ հայտնաբերելու համար հատուկ սքրինինգային ծրագրեր չկան, ամեն ինչ ծնողից ու մանկաբույժի ուշադրությունից ու պատասխանատվություն է կախված՝ ասում է ուռուցքաբան Լուսինե Հակոբյանը. «Հայաստանում այս դեպքում ծնողը պետք է ավելի ուշադիր լինի, շուտ դիմի ու մանկաբույժները ավելի ուշադիր լինեն»։

Քաղցկեղն արդեն դատավճիռ չէ՝ ասում են մասնագետները՝ միաժամանակ նշելով՝ անհրաժեշտ աջակցության կարիք ունի երեխայի ընտանիքը, այս դեպքում՝ ոչ միայն ֆինանսական: Անահիտ Բարսեղյանը չի ուզում հիշել, թե ինչերի միջով է անցել, սակայն նմանատիպ խնդիրներ ունեցող ընտանիքների հորդորում է չհուսալքվել։

«Անձնական խնդիրներ, երեխայի հիվանդություն, ընտանիքը կիսվում է, մայրը հիվանդանոցում է, հայրը գումար է հայթայթում, ճանապարհը դժվար է, հոգնեցուցիչ, բայց որևէ մեկը հանձնվելու իրավունք չունի: Պետք է պայքարել՝ մինչև վերջ»:

Այժմ արդեն մանկական հոգեուռուցքաբաններն են աշխատում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների, հատկապես՝ հիվանդ երեխաների քույր-եղբայրների հետ: Քիմիաթերապիայի կլինիկա, Մուրացան համալսարանական հիվանդանոց, Ալիսա Քամալյան:

Մինչև 18 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում անվճար է, սակայն անհրաժեշտ դեղորայքի ամբողջական ցանկը չէ, որ գրանցված է մեր երկրում: Շատ հաճախ են դրանք արտերկրից բերվում: Մասնագետները վստահեցնում են՝ որևէ երեխա ֆինանսական պատճառով բուժումից հետ չի մնում: Նրանց օգնում են բարեգործական տարբեր հիմնադրամներ: Նմանատիպ մի ֆոնդ էլ ՝ «Առողջության կամուրջ», Անահիտ Բարսեղյանն է ղեկավարում:

Վերջին տարիներին Հայաստանում չկա երեխա, որը բուժում չստանա՝ գումար չունենալու պատճառով՝ վստահեցնում են մասնագետները՝ միաժամանակ չհոգնելով կրկնել՝ պետք է պայքարել մինչ վերջ՝ անկախ արդյունքից:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles