Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ոչ թե դատավճիռ, այլ հիվանդություն

$
0
0


Առողջապահական կազմակերպությունները քաղցկեղը 21— րդ դարի հիվանդություն պաշտոնապես կհայտարարեն, թե՝ ոչ, բայց հիվանդացության եւ մահացության ցուցանիշները տարեց տարի համադրելով, ծանոթ բարեկամների զրույցներն ընդհանրացնելով՝ կարող ենք փաստել, որ քաղցկեղի տարածվածությունը ոչ միայն աճում է, այլեւ երիտասարդանում: Վաղն ամբողջ աշխարհում նշվելու է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, իսկ այսօր հայ մասնագետները ներկայացրել են ՀՀ-ում հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ արդիականցվող եղանակները, անդրադարձել՝ թե՞ ինչու են հիվանդները բուժման նպատակով մեկնում արտերկիր, եւ ընդհանուր վիճակագրական տվյալներ:


Քաղցկեղը հիվանդություն է, բայց ոչ մահվան դատավճիռ, ու եթե խոսենք հիվանդության ընթացքի եւ վերջինից բխող հետեւանքների մասին, ապա կարող ենք ասել, որ քաղցկեղը վաղ ախտորոշելու փուլում հնարավորություն է ընձեռում հիվանդին լիարժեք բուժվելու եւ մահացության վախն ու վտանգը զրոյացնելու: Որն է այն հիմնական պատճառը, որ տարբեր տարիքային խմբեր եւ սեռային տարբեր պատկանելիության ունեցող մարդիկ, տարին գոնե մեկ անգամ  չեն դիմում բժշկի օգնությանը:

Մասնագետների եւ սոցիոլոգների դիտարկումների եւ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հայերս բժշկի դիմելու մշակույթ որպես այդպիսի չունենք՝ տարբեր պատճառներով՝ սկսած ժամանակի սղությունից մինչեւ ֆինանսական միջոցների պակասը կամ բացակայությունը։

54- ամյա Սուսաննայի բժիշկի դիմելու ուշացման պատճառները նույն են: Ուշացման հետեւանքը կրծքի ամբողջական հեռացումն է:

Կանանց շրջանում հիմնական մահացության դեպքերը շարունակում են գրանցվել կրծքի նորագոյացություններից, նույնքան տարածված է  ներքին օրգանների քաղցկեղը, հետ չի մնում նաեւ վահանձեւ գեղձինը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ցավով է նշում, որ ոչ մեկս ապահովագրված չենք այս հիվանդությունից և ոչ մեկը չգիտի՝ վաղն իր հետ ինչ կլինի: 2016 թվականին 40 615 այցելու ունեցող կենտրոնի տնօրենը հորդորում է. «ամենօրյա պայքար տանել զարգացող հիվանդության դեմ՝ նպաստելով չարիքի կանխարգելմանը»: Ըստ վիճակագրության կամ հիվանդությունների հետազոտման տվյալների, ավելի հաճախ կանայք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են հիսունից բարձր տարիքում, թեև հիմա հիվանդությունը երիտասարդացման  միտում է գրանցում,

Տղամարդկանց մոտ նույնպես 2016 թվականին նկատվել է կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների աճ, սակայն շարունակում են մտահոգիչ լինել շականակագեղձի եւ թոքերի քաղցկեղի ցուցանիշերը: Հարկ է նշել, որ «մինչև դանակը ոսկորին չհասնի» ասացվածքը կարծես թե զիջում է դիրքերը կանանց շրջանում։ Նույնը չենք կարող ասել տղամարդկանց մասին։ Եթե վերադառնանք բժշկին չդիմելու կամ էլ ուշ դիմելու պատճառներից՝ ֆինանսականին, ապա կառավարությունը չարորակ նորագոյացությունների պետպատվերի շրջանակում նախատեսված անվճար բուժօգնությունից բացի, երկու տարի է սկսել է հիվանդությունների վերահսկում եւ կանխարգելում ծրագրի սկրինինգային հատվածը, հիվանդության վաղ շրջանում ախտորոշելու համար, որից հետո ավելի քիչ գումարով այն հնարավոր կլինի բուժել։ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, խոսելով հիվանդության ամբուլատոր բուժման ընթացքի մասին, նշեց, որ այսօր հիվանդանոցային բուժում է ստանում 41 հազար հիվանդ։ Շարունակում են դեռ խնդիր կամ էլ մարդկանց դժգոհություն պատճառ մնալ քիմիաթերապիայի, ճառագայթաթերապիայի հերթերը, թանկ դեղերը:

2016 թ-ի հիվանդություններով մահացությունների թիվը պաշտոնապես կամփոփվի մայիսին, սակայն ԱՆ մասնագետը նշեց, որ Հայաստանում քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը բավական բարձր է, քանի որ 50-60% դեպքերում հիվանդությունը բացահայտվում է 3-րդ կամ 4-րդ աստիճանում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Մասնագետի խոսքով՝ սա է կարեւորագույն պատճառներից մեկը, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը 30%-ով ավելի պակաս է, քան ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների մեծ մասում: Իսկ ընդհանրացված նշենք, որ 2016 թվականին Հայաստանում քաղցկեղի 8400 նոր դեպք է արձանագրվել:

Մինչ աշխարհում  մասնագետները դեռեւս հիվանդության պատճառների փնտրտուքի մեջ են, Մեծ Բրիտանիայում սկսվել են նոր պատվաստանյութի փորձարկումները, ինչն ընդունակ է պայքարելու ցանկացած տեսակի ուռուցքների դեմ: Փորձարկումները կտևեն 18-24 ամիս: Պատվաստանյութն արդեն ներարկվել է 2 կամավորի: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հայտարարել են, ուռուցքային հիվանդություններ ունեցողների իմունային համակարգը ճնշվում է, իսկ պատվաստանյութը այն կրկին ակտիվացնում է: Այժմ մյուս կարեւորագույն հարցի մասին:

Նշենք, որ հիվանդության զարգացման հետ մեկտեղել, այդուամենայնիվ, չեն փոխվել հիվանդության առաջացման հնրավոր պատճառները՝ սթրես, ժառանգականություն, աղտոտված մթնոլորտ, ծխախոտի չարաշահում, սնունդ, ոչ ճիշտ ապրելակերպ: Ի՞նչն է պատճառը, որ հիվանդները մեկնում են արտերկիր բուժման։ Խաչանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ հայ բժիխկներն իրենց որակական մակարդակով չեն զիջում արտերկրի մասնագետներին, խնդիրը տեխնիկական բնույթի է։ Ծաղիկ Վարդանյանը լրացնում է՝  հավանաբար երկու ամսից կգործարկվի բժշկական ռադիոիզոտոպների կենտրոնը։ Իսկ թե ինչ կտա կենտրոնի բացումը՝ հստակեցնում:

«Այն կարող է հայ հիվանդներին ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման բազմաթիվ մեթոդներ առաջարկել, որոնք մինչեւ հիմա երկրում հասանելի չէին։ Այդ թվում՝ ՊԷՏ սքանավորում, որի հասանելիությունը, ըստ շատ մասնագետների, կօգնի Հայաստանում քաղցկեղի ախտորոշումը բարձրացնել նոր մակարդակ։ Սպասվում է, որ  կենտրոնում կկիրառվեն ճառագայթային թերապիայի նոր սարքեր, ուռուցքների բուժման այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներ, ինչպես գամմա–դանակը»։

Մասնագետները հավաստիացնում են, եթե այդ բոլոր տեխնոլոգիաները հասանելի լինեն Հայաստանում եւ ավելի էժան, քան՝ արտասահմանում, շատ հիվանդներ արտասահման բուժման կամ ախտորոշման մեկնելու կարիք չեն ունենա: Տեղեկացնենք, որ Հայաստանում գործարկվել են cancer.am կայքը։ Այն երկրում այս պահին միակ կայքն է քաղցկեղի մասին, որը նախատեսված է ոչ այնքան բժիշկների, որքան հիվանդների եւ նրանց հարազատների համար։


Viewing all articles
Browse latest Browse all 5459