Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:
Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:
Է. Հուսեյնզադեն ձերբակալված է: Տարվում է քննություն:
Հաշվի առնելով հանցագործության հանրային հնչեղությունը, ինչպես նաեւ Է. Հուսեյնզադեի հարազատների` լրատվամիջոցներով արտահայտված անհանգստությունը` կից ներկայացվում է Է. Հուսեյնզադեին պատկերող տեսագրությունը։