Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին

$
0
0

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին: Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր, ով չի ենթարկվում անձնակազմի հրահանգներին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ուղևորը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել  անձնակազմի հասցեին։ Անկարգ ուղևորը եղել է ՌԴ քաղաքացի: Նա բերման է ենթարկվել:

Նշված դեպքով կատարվում է նախաքնննությունը, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles