Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ապաշխարության կոչ. այսօր սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնն է

$
0
0

Ս. Հովհաննես Մկրտիչը քրիստոնեական ընդհանրական եկեղեցու մեծագույն սրբերից է: Հայոց եկեղեցին նրան նվիրված չորս տոն ունի: Այսօր նշում ենք Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներում այսօր մատուցվել է տոնական սուրբ Պատարագ։

 

Զրնգուն և ավետաբեր ղողանջում են Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգերը: Հայ եկեղեցին այսպես նշում է  Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Ով էր Հովհաննես Մկրտիչը: Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:

Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. <<Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով՝ խաղաց իմ որովայնում>> (Ղուկ. 1:43-44):

Եղիսաբեթի խոսքի շարունակությունն տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. <<Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն>>: Հայ քրիստոնիանների համար հովհաննես Մկրտիչը ամենասիրված սրբերից է:

Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ… այս անունները ցույց են տալիս Սրբի առաքելությունն, ով ընթացավ Տիրոջ առջևից և ապաշխարության խորհրդով պատրաստեց մարդկանց սրտերը՝ ընդունելու Փրկչին:

Հովհաննես Մկրտիչն անապատում լսեց Աստծո ձայնը և մարդկանց բազմության մեջ հնչեցրեց Ճշմարտությունը՝ ապաշխարության կոչ արեց։

Այսօր նաեւ Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ անունը կրողների անվանակոչության տոնն է:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles