Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

1.28. պաշտպանության նախարարությունում գործում է թեժ գիծ

$
0
0

Պաշտպանության նախարարությունում այսուհետ կգործի թեժ գիծ ՝ 1.28 կարճ հեռախոսահամարով: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ը անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:  <<Շատ հեշտ է հիշելը, հունվարի 28-ը բանակի օրն է>>,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը: Հանդիպման առիթն իհարկե միայն թեծ գիծը չէր: Պաշտպանական գերատեսչությունում ամփոփվել են մարդու իրավունքների ոլորտում նախարարության իրականացրած ոչ միայն մեկամսյա ծրագրի արդյունքները, այլև բազմաթիվ նախագծեր:

 

Պաշտպանության նախարարության կարևորագույն գործառույթներից է քաղաքացիական վերահսկողության իրականացումը ԶՈւ-ում: Այս ոլորտում նախարարութան  հիմնական գործընկերներից է ՄԻՊ ինստիտուտը, որի հետ համագործակցությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր որակեց արդյունավետ։

Մարդու իրավունքների ոլորտում հիշյալ կառույցի իրականացրած մեկամսյա ծրագրի  ամփոփումից զատ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների և բարեվարքության բաժնի պետ, փոխգնդապետ  Ալիկ Ավետիսյանն անդրադարձավ նաև  մարդու իրավունքների ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացված մի շարք ծրագրեր, որոնց թվում նաև ԵՊՀ սոցիոլոգիայի  ֆակուլտետի  հետ իրականացված <<Լրագրողների դերը  բանակ-հասարակություն հարաբերությունների  ամրապնդման գործում>> երկամսյա խորացված դասընթացն էր՝ ուղղված բանակ-հասարակություն, իսկ այժմ նաև՝ ազգ-բանակ կապի ամրապնդմանը: Ոլորտում աշխատող լրագրողների գրագետ ու պատասխանատու աշխատանքի կարևորություն իր խոսքում ընդգծեց նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Լրագրողների միջոցով հանրությունն այսօր նաև կտեղեկանա, որ ՊՆ- ում այսուհետ կգործի թեժ գիծ ՝ 1.28 կարճ հեռախոսահամարով: <<Շատ հեշտ է հիշելը, հունվարի 28-ը բանակի օրն է>>,- նկատեց պաշտպանության նախարարը:

Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցում  կարևոր է ոչ միայն արագ արձագանքը, այլև խախտումների նկատմամբ  հասարակության անհանդուրժողական վերաբերմունքն ու ակտիվ  ներգրավվածությունը հիշյալ գործընթացներում, համագործակցությունը քաղաքացիական հասարակության, անկախ փորձագետների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է նաև  այս ոլորտում միջազգային փորձը, որը ուսումնասիրելու և մեր երկրում այն արդյունավետ ներդնելու նպատակով էլ ստեղծվել է Հայաստանի ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով  փորձագիտական  խորհուրդը։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles